«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Այս տարի մենք ըստ ամենայնի կունենանք մոտ 7% տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, և բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն:
ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին:
Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով կենտրոնական բանկը իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»։