Նոյեմբերի 11-ին անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն։ Այդ կապակցությամբ ողջ օրվա ընթացքում կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում հնչեցին նրա ստեղծագործությունները:
Տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային, հնչեցին ելույթներ:
Այնուհետ ներկաներն ուղևորվեցին քաղաքային պանթեոն, կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային երաժշտություն, սիմֆոնիկ երկեր։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում` դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։
Հանրահայտ են կոմպոզիտորի «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի՛ շտապիր», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետը», «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Հարսանիք» և այլ էստրադային երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: «Առաջին սիրո երգը» դիտարկվում է որպես հարազատ Երևանի հիմն: Նրա գրչին են պատկանում սիրված «Էլեգիա»-ն, «Նոկտյուրն»-ը։ Գրել է երաժշտություն «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա» և այլ հայկական կինոնկարների համար:
1991 թվականին Մոսկվայում, 1966 թվականին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
Աղբյուր՝ a1plus.am