Քաղաքականություն
10:29 06/04/2020

Այսօր երկիրը փաստացի ապրում է երկու խոշոր ճգնաժամերի պայմաններում․ Արման Բաբաջանյան

2020 թվականի սահմանադրական հանրաքվեն Հայաստանում նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին, սակայն Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը այս առնչությամբ  Facebook-ի էջում գրառում է կատարել․

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դժվար է ասել` երբ և ինչ եղանակով կվերադառնանք այդ օրակարգին, բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարման հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից։

Սակայն ինձ մի հարց է հուզում՝ պետությունը կարո՞ղ է շարունակել ապրել սահմանադրական ճգնաժամում ևս 2 կամ 3 ամիս: Այսօր երկիրը փաստացի ապրում է երկու խոշոր ճգնաժամերի պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը և սահմանադրական ճգնաժամը:

Ակնհայտ է՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ գործող Սահմաանդրական դատարանը չի կատարում իր կարևորագույն գործառույթը՝ չի ապահովում երկրի սահմանադրական անվտանգությունը:

Երկրի սահմանադրական արդարադատությունը փաստորեն կառավարվում է կորոնավիրուսի կողմից, քանի որ Սահմանադրական դատարանի գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ:

Սա անթույլատրելի է։ Կոչ եմ անում իմ գործընկերներին, պատասխանատու այրերին սթափվել։ Չնայած համավարակով պայմանավորված այլ առաջնահերթ խնդիրներին, ժամ առաջ պետք է լծվել Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանը։ Կորոնավիրուսը կանցնի, Սահմանադրական դատարանի մեծամասնությունից կազմից բխող պետականության սպառնացող վարակային հետևանքները չեն անցնի, եթե անհապաղ լուծումներ չգտնվեն»։

Հարգելի հայրենակիցներ, Այսօր պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դժվար է ասել` երբ և ինչ…

Geplaatst door Arman Babajanyan op Zondag 5 april 2020

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ