ՀՀ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել, ինչն ինքնին լավ լուր է:
Վարչապետը հատնել է, որ մահացել է 68 տարեկան քաղաքացի՝ երկկողմանի պոլիսեգմենտալ զուլվող թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է: Հիվանդն ունեցել է նաև շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի։
«Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց մյուս կողմից, ես կարող եմ բերել, օրինակ, ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն եթե համեմատենք տեմպը, ապա 3 անգամ նվազում ունենք դինամիկայի»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ իրեն իրավունք է վերապահում խնդրելու, որ այսօր և առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները:
«Եթե այդ սահմանափակումներն իսկապես արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են, սա մեզ պետք է ոգեւորի, որ եւս մեկ շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեզ նկատմամբ: Եթե այս դինամիկան լինի, դա կնշանակի, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք»,-ասել է Փաշինյանը: