«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ: