fbpx
Սպորտ

Այսօր մեկնարկում է Աէրոֆլոտ Օփենը. Հայաստանը կներկայացնի 19 շախմատիստ

Մոսկվայում այսօր մեկնարկում է Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երեք ենթախմբերով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը:
C մրցաշարում Հայաստանը կներկայացներ Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը և Գագիկ Ավետիսյանը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ