Այսօր մրցագորգ դուրս կգան ազատ ոճային 10 հայ ըմբիշներ

Հրապարակող՝

Սահմանադրական Դատարանի այս կազմը չի վայելում ժողովրդի վստահությունը. Արթուր Մովսիսյան

Ամենադիտվածներ

Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը մնացին տեղում: Նույն մարզադահլիճում, դարձյալ Հին աշխարհամասի առաջնության ծրագրով, իրենց հարաբերությունները կորոշեն ազատ ոճայինները:

Հայաստանից ասպարեզ կելնեն Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ) /, Վոլոդյա Ֆրանգուլյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ /, Արման Ավագյանը / 79 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Մարզպետ Գալստյանը / 92 կգ /, Սարգիս Հովսեփյանը / 97 կգ / և Լևան Բերիանիձեն / 125 կգ /:

Այսօր ` փետրվարի 14-ին պայքարի կբռնվեն 57 կգ , 65 կգ ,70 կգ 79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Ամենաթարմ