Հայ Առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 14-ին է նշում Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժինը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես՝ մանուկների օրհնության օր:
Տոնի առթիվ Էջմիածնի Մայր Տաճարի շրջակայքում ժամը 10:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մեկնարկել է Անդաստանի արարողությունը և մանուկների օրհնությունը:
Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ:
Երեկոյան` ժամը 17:30-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը: