Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօրվանից՝ հունիսի 7-ից, պաշտոնապես մեկնարկում են քարոզարշավը։
Այն շարունակվելու է 12 օր և, ընդունվածի պես, ընտրությունների օրվանից մեկ օր առաջ՝ հունիսի 19-ին, լռության օր կլինի։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժեր, որոնցից 22-ը կուսակցություններ են, իսկ 4-ը՝ կուսակցությունների դաշինքներ։