Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք այսօր ծրագրվում է եռակողմ շփում՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման մեկ տարվա կապակցությամբ։
Պեսկովը հարցին ի պատասխան նշել է, որ այսօր ոչ մի շփում նախատեսված չէ։
Նա ընդգծել է, որ եթե եռակողմ որևէ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա իրենք կտեղեկացնեն լրագրողներին։ Իսկ ներկայում կոնկրետ ոչինչ չկա։

