Այսօր տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը

Հրապարակող՝

f5bacf471ab145_5bacf471ab182.thumb

Ամենադիտվածներ

Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, պատճառները զուտ տեխնիկական են` որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություն պատրաստելու, ներկայացնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝  ինչո՞ւ նիստին ներկա չէր Մանվել Գրիգորյանը:

«Պարոն Գրիգորյանի առողջական վիճակը լավ չի եղել, դրա համար չի մասնակցել, բայց նա ցանկություն հայտնել է: Եթե առողջությունը ների, անպայման կմասնակցի»,- ասաց նա:

Մկրտչյանը նշեց, որ Գրիգորյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, դատարանը հնարավոր է գտել, որ կալանքը փոխարինվի գրավով: Նա արձագանքեց նաև Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ անցկացվող ակցիաներին:

«Չէր կարող նիստը կայանալ այս պայմաններում, սա ճիշտ մոտեցում չէ, live-եր են մտնում, պայքարում բառացիորեն արդարադատության դեմ»,- նշեց Մկրտչյանը:

Գրում է shantnews.am-ը։

Ամենաթարմ