Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների մասին։
- Հայաստանում 2-րդ օրն անընդմեջ քովիդից մահվան դեպք չի գրանցվում
- Շուտով գարուն է. խորհուրդներ գարնանը իմունիտետը բարձրացնելու համար
«Հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
կամ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
կամ՝ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք,
կամ՝ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների դեպքում տնտեսավարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության», – ասված է տեսչական մարմնի հայտարարության մեջ։