Այսպես է հնչում տիեզերքը. NASA

Հրապարակող՝

sky-space-dark-galaxy

NASA-ն ներկայացրել է հոլովակ, որտեղ ձայնագրված է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա:

Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով: Աստղերը և կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ և հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձև գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ:

«Դա, հնարավոր Է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն Է, որը դուք որևԷ տեղ լսել եք»,- նշել են NASA-ում:

Ամենաթարմ