fbpx
Սպորտ

Ամեն ինչ կանենք Մեսսիին կանգնեցնելու համար.Ֆեկիր

«Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում գոլեր չեն գրանցվել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 13-ին:

«Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, քանի որ արդեն 10 տարի բարձունքում է և ամեն տարի իր թիմի համար վճռորոշ դերակատարություն է ունենում:

Նա «Բարսելոնայի» համար տիտղոսներ է նվաճում, իսկ մենք ամեն ինչ կանենք նրան կանգնեցնելու համար: «Բարսելոնան» Եվրոպայի լավագույն թիմերից է: Նման թիմերի դեմ խաղալը միշտ էլ հետաքրքիր է:

Նորմալ է, որ երկրպագուներն ինձանից մեծ սպասելիքներ ունեն: Հասկանում ենք, որ բարդ հանդիպում է լինելու, բայց կանենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում է»,- Ֆեկիրի խոսքը մեջբերել է Marca-ն:

Հաղորդում է armsport.am-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ