fbpx
Քաղաքականություն

Այսպես որքա՞ն կարելի է հանդուրժել, դիմեք Ֆրանսիային, ԱՄՆ-ին․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը օգոստոսի 27-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է՝ ՀՀ միջպետական ճանապարհի՝ ադրբեջանցի զինծառայողոների կողմից փակվելու միջադեպին։

«Նոյեմբերի 9-ից այսքան ամիսներ հետո ի՞նչ եք արել, հարգելի իշխանություններ և ուժային կառույցներ, որպեսզի թշնամին չկարողանա առաջ գալ, որ տեսնի դիմացը կանգնած ուժեր կան և չի կարող խախտել, հատել իր առաջ գծած գիծը, այլապես կոչնչացվի:

Այո, ինչպես ձեզ բաժին հասած ընդդիմությունն, այնպես էլ թշնամին պարբերաբար սադրելու են ու փորձելու են անբռնազբոս երևալ, իսկ դուք հավատալու եք ռուսական փրկությանը՝ բանակն արդիականացնելու ռուսական հեքիաթներին, այնինչ արևմուտքը երկրին այդքան բաց ու ծավալուն աջակցություն է տալիս:

Դիմեք այս դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբին և ՄԱԿ-ին: Մտածո՞ւմ եք, որ ոչինչ չեն անի, ապա ուղիղ դիմեք Ֆրանսիային, որը ռազմական օգնություն է խոստացել, ԱՄՆ-ին դիմեք՝ կգտնեն լավագույն մանևրները և լուծումը:

Այսպես որքա՞ն կարելի է հանդուրժել: Հայաստանով անցնող միջպետական փողոցը փակե՞ն: Ու մեր կողմը կամ էդ ռուսական զորքը գնա բանակցի՞, որ բացեն՝ անցնեն քաղաքացիները: Լու՞րջ եք», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ