«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխության հավանականությունը կախված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ճակատագրից:
Ինչպես հայտնում է The Times-ը, իսպանական թիմն իր կազմում է ցանկանում տեսնել բրազիլացի ֆուտբոլիստին և հենց նրան է համարում իր գլխավոր նպատակը:
Աղբյուրը գրում է, որ Նեյմարն իր ներկայացուցիչների միջոցով ակնարկել է, որ իրեն հետաքրքիր է Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխվելու տարբերակը:
Բրազիլացի ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ Կիլիան Մբապեի ստվերում, բացի այդ ՊՍԺ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ կարող է ունենալ:
Նեյմարի համար «Ռեալը» կարող է ավելի քան 200 մլն եվրո վճարել, այդ իսկ պատճառով Ազարի համար մադրիդյան ակումբն այլևս միջոցներ չի ունենա:
Ավելի վաղ բելգիացին ակնարկել էր, որ պատրաստ է հեռանալ «Չելսիից» միայն հանուն «Արքայական ակումբ» տեղափոխության:
Հաղորդում է armsport.am-ը։

