Էդեն Ազարը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ , եթե անգամ նրա տրանսֆերը չվաճառեն ամռանը:
The Telegraph-ը հաղորդում է, որ Ազարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված «Ռեալը» ցանկանում է հնարավորինս արագ ձևակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Բայց «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում 100 միլիոն ֆունտից շատ վճարել, քանի որ Ազարի պայմանագրի ժամկետը լրանալու է 2020 թվականին:
Ազարն անգամ չի պատրաստվում լսել «Չելսիի»՝ նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկները և բանակցություներ վարել:

