Էդեն Ազարը մոտ ապագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Այս մասին ասել է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
«Կարծում եմ ՝ Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա ունի բոլոր նախադրյալները, որոնք պետք են այս մրցանակը վերցնելու համար: Նա միշտ էլ արժանի է այս մրցանակին»,-ասել է մարզիչը։
Մարտինեսը նաև Ազարին համեմատել է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ:
«Ազարը Մայքլ Ջորդանն է ֆուտբոլում»,-նշել է նա։ Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը: