Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կատակել է իր թիմակցի՝ Տակեֆուսո Կուբոյի հասցեին, որին նաև «Ճապոնական Մեսսի» են անվանում:
18-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ մինչ «արքայական» ակումբ տեղափոխվելը հետևել է Ազարի խաղին:
«Խաղերից առաջ դիտում էի Ձեր տեսանյութերը»,-ասել է ճապոնացին:
Ազարի հավանության նշանից հետո նրանց կողքով քայլող լրագրողը բելգիացուն հարցրել է, թե արդյո՞ք այդքան լավն է Կուբոն:
«Եթե դիտում է իմ տեսանյութերը, իհարկե»,- կատակել է Ազարը:
📼✨😀 The secret behind Kubo's tricks? Watching videos of @hazardeden10! #RealMadridIsHere #RMTour pic.twitter.com/mayley8nsf
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) July 15, 2019