Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները կմեկնեն Թեհրան` մասնակցելու Թախթիի Գավաթի խաղարկությանը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վաղը՝ փետրվարի 5-ին կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Թախթիի Գավաթի խաղարկությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ընտրանու կազմում ընդգրկվել են. Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Հավաքականը Երևան կվերադառնա փետրվարի 10-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ