Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ հավաքականի անդամների թեստավորումների արդյունքներից մեկը դրական է եղել:

Մարզիկը, ում մոտ հաստատվել է կորոնավրուս, կրնակի թեստ է հանձնելու։ Մյուսները կմասնակցեն հավաքի, որը մեկնարկել է այսօր՝ Ծաղկաձորում:

Գլխավոր մարզիչը նշել է, որ եթե երկրորդ թեստի պատասխանը բացասական լինի, նա նույնպես կմիանա հավաքին:

Հուլիսի 15-ից Ծաղկաձորում երկշաբաթյա հավաք կսկսի նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Հունահռոմեականները նույնպես կթեստավորվեն նախքան մարզաբազա մեկնելը: Երկու հավաքականների հավաքները կանցկացվեն մեկուսացված պայմաններում:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ