Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահի դիմումը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:

Համաձայն Եվրադատարանի հաղորդագրության՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

«2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակի անցնելը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակի անցնելը պետք է պահպաներ իր մանդատը: Հետևաբար՝ որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ»,- ասված է ՄԻԵԴ-ի հաղորդագրությունում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ