ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում անդրադարձավ վիրավորանքին ու զրպարտանքին։
Ջուլհակյանն ասաց, որ Հայաստանում մարդու արժանապատվությունը բավարար պաշտպանելու համար համապատասխան մեխանիզմներ չկան։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2010 թվականին ԵԽԽՎ-ի հորդորով ապաքրեականացվել են վիրավորանքն ու զրպարտանքը, բայց այժմ այլ մարտահրավերներն այլ են և կարելի է կրկին մտածել քրեականացնելու մասին։
Ջուլհակյանը նաև ընդգծեց, որ ԵՄ անդամ երկրներից 25-ում վիրավորանքն ու զրպարտանքը քրեականացված են, իսկ դրանցից 21-ում նախատեսված է ընդհուպ ազատազրկում։