Վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև բեռնափոխադրումների մուտքն ու ելքը

Հրապարակող՝

Վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև բեռնափոխադրումների մուտքն ու ելքը

Ամենադիտվածներ

2026 թվականի մարտի 9-ի առավոտյան, ժամը 10:00-ից սկսած, վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի բեռնափոխադրումների մուտքն ու ելքը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Կառավարությունը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի կառավարությունը ժամանակավորապես կասեցրել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ապրանքների տեղափոխումը Իրանի հետ սահմանով՝ կապված Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչուներով հարվածի հետ։ Ադրբեջանը մեղադրել էր Իրանին այդ կապակցությամբ, սակայն Թեհրանը հերքել էր իր մասնակցությունը։ Ադրբեջանական պետական անվտանգության ծառայությունը նաև հայտարարել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունները։

Սահմանային բեռնափոխադրումների վերականգնման որոշումն ըստ էության կայացվել է երկու երկրների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։

Ամենաթարմ