Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանին, Իրանի կողմից Ադրբեջանի տարածքի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներից հետո ցուցաբերած աջակցության համար։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ստացված աջակցությունը, այդ թվում՝ հայտարարություններ, նամակներ և հեռախոսազանգեր, մեծապես կարևոր են եղել Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պահպանման գործում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է նաև լուսանկար, որտեղ պատկերված են 40 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների դրոշները, որոնց թվում է նաև Հայաստանի դրոշը։
Նշենք, որ Իրանը հերքել է իր մասնակցությունը Նախիջևանի տարածքի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներին։ Այսօր վիճահարույց է այն պնդումը, որ այդ գործողությունը իրականացրել է Իրանը։

