ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է․
«Ազգային առաջնություններում չեն կարող չեմպիոններ հռչակվել, եթե չանցկացվեն մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումները»:
Ալեքսանդր Չեֆերինը նշել է՝ ինքը բացառում է, որ ազգային առաջնություններում կարող են չեմպիոն հռչակվել այն թիմերը, որոնք հիմա առաջին տեղում են: Նա հավելել է, որ դա անհեթեթություն է և իրենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը:
«Մեր նպատակը մրցաշրջանն ամենաուշը մայիսին վերսկսելն է: Եվրո-2020-ը 1 տարով հետաձգվել է, և դա մեզ հնարավորություն կտա ամռանն ավարտին հասցնել ազգային առաջնություններն ու եվրագավաթային մրցաշարերը»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր մարզական պարբերականներ հայտնել էին, որ ՈւԵՖԱ-ն կարող է ազգային առաջնություններում չեմպիոններ հռչակել այն թիմերին, որոնք ներկա պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջատարի տեղը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում անորոշ ժամանակով դադարեցվել են ֆուտբոլային առաջնությունները:

