fbpx
Խորհրդարան

Ազգային Ժողովը դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը

Ազգային ժողովը միական դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«1990թ. այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդեր: Ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն, բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաև միակամ են մերժելու խտրականության հիման վրա բոլոր բռնությունները աշխարհի բոլոր անկյուններում: Մենք՝ որպես ժողովուրդ, ով իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այս ողբերգությանը, չի կարող հանդուրժել որևէ նման բռնություն որևէ ազգային փոքրամասնության նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ