Քաղաքականություն
14:39 20/05/2020

Ազգային շահից բխում է, որ Հայաստանը ինտեգրման ծավալները մեծացնի ԵՄ-ի հետ ու կտրի կապերը ԵԱՏՄ-ի հետ

Azat TV-ի մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Հայաստանում մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին և ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի վրա:

«ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար ինքնասպանություն էր, որը կազմակերպվեց «Եռյակ-քառյակ» քաղաքական իմիտացիայով՝ ռուսական հովանու ներքո, որպեսզի Սերժը հնարավորություն չունենար շեղվելու պուտինյան հրահանգներից։ Տնտեսական ինքնասպանությունը ոչ թե տնտեսության վերացումն էր, այլ հնարավորությունների ու հզորությունների ձեռքբերման արգելակելու և կարողություններից զրկելու մասին էր։

Սերժը գնում էր եվրաինտեգրման ճանապարհով, և ոչ թե եվրոպացիների սիրուն աչքերի համար, այլ այնտեղ շատ փող կար, դրան գումարած՝ այն հանդիսանում էր Հայաստանի անվտագության հայեցակարգի գլխավոր մասերից մեկը, սակայն այդ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակը բեկումնային էր իր ու իր թիմի համար, քանի որ նրանց կողմից իրականացված ազգային պահպանողական քաղաքականությունը, որն ուղեկցվել էր թալանով ու քողարկվել պաթոսի տակ, ժողովրդի մոտ ատելության էր սերմանել, ինչն արդարացիորեն օգտագործում էր տվյալ ժամանակի «ակտիվ» ընդդիմությունը, սակայն որին նպաստում էր ռուսական կոնյուկտուրան։ Սերժին կանչեց Պուտինն ու մեկ օրում փոխեց Հայաստանի անվտանգության հայեցակարգի կառուցվածքը՝ դադարեցնելով կամ դանդաղեցնելով ինտեգրումը Եվրոպայի հետ։ Կարելի է ասել, որ նրան նվաստացրեց, ինչպես նաև նրա ձեռքով նվաստացվեց ՀՀ պետական շահը, քանզի Սերժը կարող էր հրաժարվել իր պաշտոնից և չարգելակել ինտեգրացիան, որ բխում էր ՀՀ անվտանգության դոկտրինից։

Սերժը չներեց հատկապես Ծառուկյանին, և կարծում եմ, որ հիշում եք, թե ինչով ավարտվեց դա։ ՀՅԴ-ն, իր քաղաքական վերնախավի կողմից, կարծես օգտագործվեց որպես ներդրված ուժ, որը պետք է պայթեցներ քառյակը, սակայն նրանց իրենց ռուսական թելադրանքն ու ներքին քաղաքական բիզնեսն էր հետաքրքրում։ ՀԱԿ-ն էլ թելում էր հակադիր թելը, բայց իրադարձություններից հետո մասնատվեց տարբեր մասերի. դուրս եկան Հանրապետություն կուսակցությունը և Նիկոլի հետ այլ մարդիկ, որի հիման վրա ձեևավորեցին ՔՊ-ն։ Ժառանգությունն արդեն տեսնում եք, թե ինչի է վերածվել, ցավալիորեն կարելի է ասել, որ պարզապես զոհվեց նախագահական ընտրություններից հետո, որովհետև ատամները հաշված կառույցի էր վերածվել՝ դրանից առաջ դուրս մղելով առողջ անհատներին և դադարեցնելով առողջ ուժերի հետ համագործակցումը։

Սերժը, ինչքան էլ յուր քաղաքականության մեջ մոտ էր կանգնում «ռուսներին», նույնքան էլ փորձում էր մոտ կանգնել եվրոպացիներին, բայց ինչպես ասում են՝ երկու երնեկ մեկ տեղ չի լինում, չնայած՝ ով իմանա… Եվ սա նրան չներեցին ու ամեն կերպ փորձում էին դուրս մղել կառավարումից։ Միգուցե նա և իր թիմը թալանն անում էր, կարծելով, որ իրենց ու երկրի անվտանգությանն են ծառայեցնում միջոցները, պաշտպանական համակարգեր են սարքում, որը արտաքին վտանգենրից է պաշատպանելու, սակայն նրանք չէին էլ նկատում, որ ունեզրկում էին ժողովրդին, որ շարունակում էին Ռոբերտի ներքին քաղաքական գիծը՝ առաջ բերելով նեո-սովետական նոմենկլատուրային։

Սերժենք օգտագործում էին աղճատված ընդդիմադիր դաշտը, օգտագործում էին ներքաշելով տարբեր, իրենց ձեռնտու շարժերի մեջ։ Տիրապետում էին ամբողջ լրատվական դաշտին։ Նույնիսկ ամենախրոխտ լրատվամիջոցներին էր հասնում նրանց ձեռքերը։ Սակայն մեծ հաշվով, կարող եմ պնդել, որ բոլորի վրա, հատկապես «արևմտյանների» վրա ազդեցություն ուներ ռուսական, բայց պուտինյան պրոպագանդան, իհարկե, որոշ բացառություններ լինում էին։

Այս ամենին հետևեց Գազի համաձայնագիրը, Ավետիսյանների սպանդը, Էլեկտրաէներգիայի թանկացումները (2014 և 2015), Սահմանադրական փոփոխությունները, Ապրիլյան պատերազմը, 2017 ընտրությունները և 2018 շարժումը, որն ի վերջո հանգեցրեց Սերժի հրաժարականին։

Իսկ թե ինչ կապ կա այս ամենի, 2018-ից իշխանության եկած մարդկանց, գազի և էլեկտրաէներգիայի, մեծ փողերի, օտարամոլության ու դրան հակադրվող պետական շահի միջև, ամեն մեկս իր պատտկերացումները կարող է ունենալ։ Ես Նիկոլի մասով վերապահումներ ունեի վերոգրյալ շարժումներին իր դիրքավորումների պատճառով, որովհետև տեսանելի էր, թե ինչպես է օգտագործվում Սերժի քաղաքական շարժերի ժամանակ, և կարծում եմ, որ շատ շատերն են դա նկատել։ Եվ ես չէի մասնակցում, մինչև այն պահը, ընկերներս լավ գիտեն, երբ ինքն ամբիոնից հայտարարեց, որ շարժումը ՀՀ ինքնիշխանության համար պայքար է։ Այս հայտարարությունից հետո, ես որպես ՀՀ քաղաքացի միացել եմ շարժմանը։

«Իմ փչացածությանը աստիճանը», ինչպես կասի Նիկոլը, թույլ էր տալիս տեսնել, որ շարժումը կազմակերպված էր ռուսական ագենտուրայի կողմից, քանի որ նրան մասնակից էր դարձել թե՛ հանրապետական նոմենկլատուրան, թե՛ Գազի ու ՀԷՑ-ի ժողովուրդն էր կպել գործին, որպեսզի տոնեին Կարեն Կարապետյանի վարչապետացումը։ Սակայն, Սերժի հայտնի «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր» արտահայտությունը, կտրեց Կարենի վարչապետացումը, քանի որ Հանրապետականները հստակ հասկացան, որ իրենց բոլորին քցել են «ռուսները»։ Սրանք իրենց դերը խաղացին, փոփոխությունների համար, չնայած, որ Ժողովուրդն ամենամեծ դերակատարն էր դարձել՝ արգելակելով արյունահեղության կամայական փորձը։

Իմ անհամաձայնությունը Նիկոլի վարած քաղաքականության հետ մեծապես մնում է արտաքին քաղաքական վեկտորը, որը, չնայած ասվում է, որ հայաստանամետ է, սակայն այն չի արտացոլում իրականությունը, քանզի մենք մնացել ենք կախված Ռուսաստանից։ Հայաստանամետ քաղաքականություն, ըստ իս, գոյություն չունի, կեղծ է։ Կա ազգային շահ, որը չի կարելի բացատրել պաթոսով, քանզի դա նման է հանրապտականների կամ Սերժի վարած «և, և» կործանարար քաղաքականության հետ։ Իհարկե, հիմա պաթոսը թույլ է ու փոխարինվել է պոպուլիզմով, սակայն դա էլ իր հա՛մ բացասական, հա՛մ դրական կողմերն ունի։ Ու իմ կարծիքով, առավել ևս ներկայումս, ազգային շահից բխում է, որ Հայաստանը ինտեգրման ծավալները մեծացնի ԵՄ-ի հետ ու կտրի կապերը ԵԱՏՄ-ի հետ՝ սկիզբ դնելով Հայաստանի ինքնիշխանությանը` վերացնելով ռուսական կախվածությունները»,-գրել է նա։

ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար ինքնասպանություն էր, որը կազմակերպվեց «Եռյակ-քառյակ» քաղաքական իմիտացիայով՝ ռուսական…

Geplaatst door Narek Ayvazyan op Woensdag 20 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ