ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքը։
Նշենք, որ փոփոխությամբ՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, իսկ վարկանիշային ընտրակարգը վերացվեց։