«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի պաշտպան Էրիկ Գարսիայի մասին։
«Մեր թիմում կան խաղացողներ, ովքեր չեն մասնակցում որևէ հանդիպման: Օրինակ՝ Էրիկ Գարսիան, ով իմ սիրած խաղացողներից մեկն է:
Ես կցանկանայի ունենալ 15 այդպիսի Էրիկ Գարսիա: Նա միշտ մտածում է թիմի մասին: Նա անընդհատ օգնում է գլխավոր մարզչին և անձնակազմին:
Երբ լսում եմ, որ խաղացողները դժգոհ են իրենց խաղաժամանակից, ես միշտ հիշում եմ Գարսիայի պահվածքը: Ժամանակի մեծ մասը նա նույնիսկ պահեստայինների նստարարնին չէ, քանի որ պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Իրավիճակը բարդ է, բայց մենք ունենք այն, ինչ ունենք», – Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է Goal.com-ը: