fbpx
Արցախ

Արցախի ԱԺ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ․ Պողոսյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ զրուցել է Արցախի ԱԺ նախագահի հետ։

«Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։

Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։

Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։

Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով», – գրել է Պողոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ