ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է ու ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։
Միակ թեկնածուն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, ում թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը;
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ նման ընտրությունն է։
Ըստ քաղաքական պայմանավորվածության՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է 2 անգամ առաջադրվեր նրա թեկնածությունն ու դրանից հետո ԱԺ-ն արձակվեր։ Այսպես է պահանջում օրենքը․ վարչապետի հրաժարականից հետո պետք է պարտադիր 2 անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, որ այն արձակվի։
Այսինքն՝ այսօրվա հատուկ նիստից հետո, օրենքի ուժով, ՀՀ ազգային ժողովը կլուծարվի և կմեկնարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը, որը, ըստ նախատեսվածի, պետք է կայանա հունիսի 20-ին։

