Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում։ Սակարկությունները, որ կազմակերպել է Christie’s աճուրդների տունը, տեղի կունենան հունիսի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro թերթը։
Աճուրդի կհանվի երկու բրոնզե քանդակ։ Առաջինը ֆրանսիացի արվեստագետ Ժերմեն Ռիշյեի (1902-1959) գործն է, որն ստեղծվել է 1953-ին և պատկերում է մատադորին և ցլի գանգը։ Այս քանդակը Ռիշյեի 11 աշխատանքներից մեկն է, որը նվիրված է ցլամարտի թեմային։ Նրա մյուս ստեղծագործությունները պահվում են, մասնավորապես, Նյու Յորքի Գուգենհեյմի ֆոնդում և Բրյուսելի Գեղարվեստի թագավորական թանգարանում։ Փորձագետները քանդակը գնահատում են 2,5 մլն եվրո։
Եվս մեկ աշխատանք Ազնավուրի հավաքածուից՝ Սեզար Բալդաչինիի քանդակը («Տեսկոնի տախտակը»), ստեղծվել է 1958-ին։ Նախնական արժեքը 60-80 հազար եվրո է։
Ավելի վաղ Ֆրանսիայում աճուրդում վաճառվել էր այն ավտոմեքենան, որը երգիչը գնել էր 1966-ին։ Սակարկությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին Գրան պալե ցուցասրահում։