Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար բաց մրցույթ հայտարարելու մասին։
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից։
- Հայկ Մարությանը պարգևատրել է օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
- Երևանի 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներ
«Նախագիծն ընդգրկում է Մաշտոցի ևՍայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝«Կարապի լիճը»:
Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:
Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիներիև անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է: Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել opera@yerevan.am Էլ-փոստին», – ասվում է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:


