fbpx
Իրավական

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ կա ձերբակալված (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ մայրաքաղաքի խանջյան փողոցում հայտնաբերեցին ու մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին Երևանի երեք բնակչի։

40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող հեղուկով ներարկիչ, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված-մանրացված զանգված ու դատարկ ներարկիչ։

50-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «B8» գրառմամբ սուբուտեքսի մեկ ամբողջական դեղահաբ ու կտորներ։

38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «Լիրկա 100» գրառմամբ հոգեներգործուն դեղահաբեր։

«Մերսեդեսի» զննությամբ էլ հայտնբերվեցին թմրամիջոցի նմանվող հեղուկով ներարկիչ, դեղահաբեր, դատարկ ներարկիչներ ու սրվակներ։

Բերման ենթարկվածներից 50-ամյա տղամարդը ձերբակալվել է, մյուսները բաց են թողնվել։ Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ