fbpx
Իրավական

Բացահայտվել է Կոտայքի մարզում կատարված դանակահարության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, 2002թ. ծնված երիտասարդը, կենցաղային հացերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է Աբովյան քաղաքի` 1968թ. ծնված բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 2002թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ