«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Լիվերպուլի նկատմամբ տարած հաղթանակը (3:2) Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում։
«Աշխարհի առաջնությունից և երկար ընդմիջումից հետո երկու թիմերն էլ խաղացին աներևակայելի բարձր ինտենսիվությամբ: «Լիվերպուլը» կոշտ մրցակից է, երբ նրանք լավ են խաղում, կարող են ոչնչացնել քեզ: Մեծ շնորհակալություն խաղացողներն իրենց խաղի համար: Կևին դե Բրույնեն իր ներսում կրակով էր խաղում: Քանի՞ տարի է նա այստեղ, յոթ կամ ութ տարի: Նա բացարձակ լեգենդ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: