Azat.tv-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.
Նիկոլն ասում է, թե նշաձողն ինջեցնելու առաջարկը կոնկրետ արել են 2016 թվականի բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները իրենց երեք առաջարկներով։
Ժողովուրդ, բայց ինքն էր ասում, որ իրեն միջազգային հանրությունն ասում է, որպեսզի մի փոքր նշաձողն իջեցնի, որպեսզի կարողանան աջակցել ԼՂ կարգավորման հարցում։ Եվ դա ասել է 2022 թվականին Միշելի ու Պուծինի հետ հանդիպումների ընթացքում, ոչ թե 2016 թվականի։
Ինքը 2016 թվականին, դեռ չէր էլ իմանում, որ ելք դաշինք է ստեղծվելու տարեվերջին՝ Թևանի գինու սեղանի շուրջ, և հայտնվելու են խորհրդարանում, էլ չասեմ՝ բանակցային գործընթացում ներկայացված լինելու դժբախտության մասին նույնիսկ չէր էլ կարող գաղափար ունենար։
Շատ կասկածում եմ հիմա, որ որևէ մեկը նրան նման առաջարկ է արել և այլևս սատարելու է ԼՂ կարգավորման հարցում, բացառությամբ Լավրովի։ Որովհետև, եթե արվել է, ապա դա արվել է միայն ՌԴ նախագահ Պուծինի կողմից, ու որ ավելի հավանակն է՝ նրա միջոցով, բանագնացն էլ Լավրովն էր յուր պլանով, բայց Արդբեջանի միապետ Ալիևի կողմից։
Ի դեպ, Ալիևը մշտապես բողոքել է իր լսարանին և իր պաշտոնյաներին, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները։ Այնպես որ, միջազգային հանրության վրա զուր է բարդում Արցախի կարգավիճակի հարցում իր անկարողությամբ պայմանավորված նշաձողի իջեցումը, որը հենց ինքը չի բացառում տարբեր վարիացիանորով՝ Արցախի կարգավիճակ չտալուց սկսած, վերջացրած Ադրբեջանի մասն ճանաչելով։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման պարագայում միշտ ստացվում է վատագույն տարբերակը։
Ինձ չհարցնեք, թե որն է այս իրավիճակից դուրս գալու ուղին։ Եթե ուզում եք, որ դուրս գանք դրանից, ապա հենց դուք էլ ասեք, որը մեծ հաշվով բոլորս էլ շատ լավ հասկանում ենք։
