fbpx
Իրավական

Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 12.15-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 53-ամյա Ազատ Մ.-ն, որը 2019թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 15.30-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 42-ամյա Վահե Բ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ