Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում 63 կիլոգրամ քաշում իր ելույթները մեկնարկեց հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
1/16-րդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնն էր։
Բաչկովը կարողացավ վստահ հաղթանակ տանել՝ ստանալով բոլոր 5 մրցավարների ձայնը։
1/8-րդ եզրափակչում արդեն Բաչկովի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացնող մարզիկ։

