Հուլիսի 2-ին Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանության աշխատակիցներին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։
- Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը
- Ռուստամ Բադասյանի ուղերձը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և համոզիչ հաղթանակ արձանագրելու համար։
Դեսպան Իմանբաևը Ռուստամ Բադասյանին փոխանցել է նաև Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևի ջերմ ողջույններն ու հայտնել նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին»։
