ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից:
Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:
«ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանս, ուսումնասիրելով Ռուստամ Վարդանի Բադասյանի ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը,պարզել է, որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
Հայցադիմումում թույլ տրված թերությունները կարող են վերացվել և դատարանին ներկայացվել եռօրյա ժամկետում»,-նշված է տեղեկատվական համակարգում հրապարակված հաղորդագրության մեջ:

