ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հունվարի 20-24-ը անցկացվում են զինված ուժերի սպա-իրավաբանների հավաքներ:
ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, փոխգնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ անցկացվող հավաքների նպատակն է բարձրացնել զինված ուժերի իրավաբանների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և նպաստել գործնականում նրանց գիտելիքների արհեստավարժ կիրառմանը:
Հավաքների ընթացքում բարձրաձայնվում են առկա խնդիրներն ու քննարկվում դրանց լուծման տարբերակները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

