ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
«Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է միջազգային ահաբեկչության դեմ մեր պայքարում։ ՆԱՏՕ-ն նախկինի պես հանձնառու է պայքարել մեր ընդհանուր թշնամու՝ ԻՊ-ի դեմ»,-գրել է Ստոլտենբերգը։
The US announcement on the operation against Abu Bakr al-Baghdadi is a significant step in our efforts against international terrorism. #NATO remains committed to the fight against our common enemy ISIS.
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) October 27, 2019
Կիրակի Թրամփը հաստատել էր Ալ Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ օրն ամերիկացի զինվորականների անցկացրած օպերացիայի ժամանակ Ալ Բաղդադին պայթեցրել էր մահապարտի գոտին։ Թրամփը երախտագիտություն էր հայտնել ՌԴ-ին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին՝ ահաբեկչի ոչնչացմանն օժանդակելու համար։