Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը

Հրապարակող՝

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ այն կորոշվի Բայդենի առաջիկա մերձավորարևելյան շրջագայության շրջանակում։

Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մի քանի հանդիպումների ժամանակ պնդել են, որ ամերիկյան կողմը հրաժարվի Էր Ռիադին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականությունից։

Աղբյուրը նաև նշել է, որ Բայդենը ձգտում է վերականգնել լավ հարաբերություններն Էր Ռիադի հետ, ավելացնել նավթի մատակարարումները Պարսից ծոցի երկրներից և զարգացնել արաբական ավելի սերտ կապերն Իսրայելի հետ՝ Իրանին հակազդելու համար։

Ամենաթարմ