ԱՄՆ-ում շաբաթ օրը ակցիաներ են իրականացրել Դոնալդ Թրամփի ու Ջո Բայդենի կողմնակիցները։ Որոշ ակցիաներ խաղաղ չեն անցել ու տեղի են ունեցել բախումներ կողմերի միջև։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Վաշինգտոնում Proud Boys կազմակերպության Թրամփի կողմնակիցներն ու Antifa կազմակերպությունում նրա ընդդիմադիրները բախվել են միմյանց, որի հետևանքով տեղի ոստիկանությունը կիրառել է պղպեղի սփրեյ։
Ըստ աղբյուրի՝ քաղաքներից մեկում նույնիսկ հրաձգություն է տեղի ունեցել կողմերի մեջ։ Կա մեկ վիրավոր։