Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ՝ գերատեսչության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Քննարկվել են ֆինանսական քաղաքականության և համակարգի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։