Արցախ

Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԿԽՄԿ ԼՂ առաքելության ղեկավարի հետ

ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ մայիսի14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։

Ներկայացվել են առաքելության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացված գործունեության մասին տեղեկություններ։ Շեշտվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համագործակցության արդյունավետությունը։

Վիտալի Բալասանյանն իր հերթին կարևորել է առաքելության գործունեության նշանակությունը, նշել Հանրապետության իշխանությունների շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ ծագող հարցերին համատեղ ուժերով լուծում տալու ուղղությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ