Զինված Ուժեր

Վաղարշակ Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունից ՌԻԱ-Նովոստիին հայտնել են, որ Հայաստանից դեռ փաստաթղթեր չեն ստացել` Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված դիմումի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ