Ըստ ամենայնի, կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով հիվանդացության դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում։
Նշվում է, որ 8 պացիենտ կասկածվում են Օմիկրոնով վարակված լինելու մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից։
Բանն այն է, որ նրանք վերադարձել են Աֆրիկայի հարավից ու քովիդի մնացած շտամների թեստերը բացասական են եղել։
Սակայն, ըստ աղբյուրի, ավելի հստակ պարզ կլինի մի քանի օրից։
Վարակակիրները մեկուսացվել են։


